Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել։
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավորարարողություն:
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017թ. 11 ամսում ապահովել է 483 մլրդ դրամից ավելի հարկային եկամուտ, ինչը մոտ 39.9 մլրդ դրամով կամ 9 տոկոսով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար:
Երեւանում դեկտեմբերի 19-20-ը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:
Հարկային կարգապահության արդյունավետության բարձրացմանն ուղղված հսկողական միջոցառումներով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, որը Ծաղկաձորը զբոսաշրջային ակտիվ կենտրոն դարձնելու նախաձեռնություններից մեկն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության համար 2017 թվականը հատկանշվել է մաքսային կանոնների խախտման առանձնապես խոշոր բացահայտումներով: Մասնավորապես, կանխվել են տարբեր տեսակի թմրամիջոցների, թանկարժեք զարդերի և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
ՀՀ նախագահի հրամանագրով Արամազդ Թարվերդյանն ազատվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն՝ դիտել միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում ապրող և ստեղծագործող բոլոր սերունդների նկարիչների մոտ 300 բազմաժանր ստեղծագործություններ՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Մոսկվայում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին:
Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի շուրջ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում դիտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը:
Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերի արդյունավետ աշխատանքը նոր որակ է բերել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ոլորտում:
Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերի 16-ին այցելել են մի շարք ուսումնական հաստատություններ և արտադրական ձեռնարկություններ:
«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009թ.-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է»։
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: