Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի և Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել հաջողություններ և բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։ […]
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Արցախի ու Ադրբեջանի սահման եւ շնորհավորել զինծառայողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք բացահայտելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել և առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:
Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հունվարի 1-ից: Օրենքով սահմանվում է կադաստրային տարածագնահատման 20 գոտի և 9 տեսակի գույքահարկ ողջ հանրապետության տարածքում, ինչը կբարձրացնի հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:
Մտքերի փոխանակությունը ծավալվել է հետագա անելիքների և քայլերի շուրջ: Քննարկվել են օրենքի կիրարկման համատեքստում գույքային հարկերի համակարգի բարեփոխումների իրականացման մեթոդաբանությանը, ներդրման ժամանակացույցին, անշարժ գույքի շուկայական և կադաստրային արժեքի արդյունավետ համադրմանը, գույքային հարկերն սպասարկող ծրագրային համակարգերի ապահովմանը, հանրային ներկայացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ձևավորումն է, հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխման ապահովումը, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել աշխատանքը և մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ նախատեսվող փոփոխությունների մոդելավորված տարբերակի և ներդրման ժամանակացույցի վերաբերյալ:
Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր տարին դիմավորելու ենք բարձր տրամադրությամբ և ծառայողական բնագավառում նոր հաջողությունների հասնելու պատրաստակամությամբ:
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:
Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։ Այս մասին ասված է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: Միաժամանակ նույն հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Հրայր Թովմասյանին հարցաքննության ենթարկելու ու նրան մեղադրանք առաջադրելու գործողություններն անմիջապես հաջորդել են երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն: Ըստ այդմ, սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդադառնալ սրա հետ կապված հարցին ևս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիում գտնվելու ընթացքում չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող ավտոմեքենաների մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Լուսինե Առաքելյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից:
Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Վարչապետը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ:
Դեկտեմբերի 26-ին տարբեր լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը:
2020թ-ի հունվարի 1-ից` նախորդ տարվա արդյունքներով մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են գործունեություն իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարեվերջյան հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ. հաղթողներին:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 2019 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների ու մարզիչներիպարգեւատրման հանդիսավոր արարողություն: