Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլիի հետ։
Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին:
Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ սա բոլորիս տոնն է:
Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մեր ժողովրդի քաջարի զավակները՝ մարշալներից, գեներալներից մինչև զինվորներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունները Մեծ Հաղթանակի կերտման պատմության էջերում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյսանի հետ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը։
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը:
Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երուսաղեմ այցելած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին ՀՀ նախագահի հրամանագիրը տեղադրված է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում:
Հունվարի 26-ին` Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Աստվածածին եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ, կուրսանտներ, ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ Հայոց բանակի կազմավորման օրն այն տոնն է, որի առիթով պիտի շնորհավորենք համայն հայությանը: Բանակն է այն հիմնաքարը, որի վրա կառուցված է մեր պետությունը՝ աշխարհասփյուռ հայության հայրենիքը:
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց:
Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճար: Այն կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչգյուտի քարայրի և մի շարք այլ սրբավայրերի վրա։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ Ավստրալիայի ազգային տոնի առթիվ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի ազգային տոնի առթիվ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:
Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար: Նրանց դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:
Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 24-ին այցելել է Իսրայելի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Հոլոնի տեխնոլոգիական համալսարան:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը: