Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը:
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ:
Վարչապետը նշել է, որ հայտարարագրման գործուն համակարգի ներդրումը թափանցիկության և հաշվետվողականության ապահովման կարևոր գործիքներից է, և պետք է հետևողական առաջ գնալ այս ճանապարհով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության տարեդարձի նախօրեին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։
Պարգևների արժանացած գործիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում իրենց վաստակը գնահատելու և արժևորելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 2-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Զոյա Լազարյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական- Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Օգտագործեք նախագահական ինստիտուտն՝ ի շահ ձեզ և պետության: Փորձեք օգտագործել այս ինստիտուտի փոքր, բայց, գուցե, արժեքավոր հնարավորությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Ուդումյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Աննա Ժամկոչյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Արտյուշա Հարությունյանին՝ նրա 70-ամյակի առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է ԱՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի շրջանակում տեսակապով զրուցել է Հիմնադրամի շահառու համայքների երեխաների հետ և պատասխանել է հարցերին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է լիտվացի բուժաշխատողների խմբին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: