Բաժիններ՝

Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ջանքերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ:

Լիտվայի արտգործնախարարը շնորհավորել է իր պաշտոնակցին և մաղթել ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս