ՀՀ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող’ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։
Փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1100 կրակոց:
Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր:
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Սրանչա Գոնսալես Լայայի հետ։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:
Արցախի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում փետրվարի 14-ին, ժամը 19:30-ի սահմաններում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:
Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ:
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին:
Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ:
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-ին հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից ժամանել է Մյունխեն:
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները, որից հետո ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ իր քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ դեպքում չի կարող մասնակից լինել օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների հակազդման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր:
Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։ Իսկ ինչ վերաբերում է իմ այն արտահայտությանը, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա ունի շատ պարզ ու կոնկրետ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին:
Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
2019 թ. ընթացքում ՀՀ պետական սահմանի անցակետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 152 փորձ, բացահայտվել է անցակետերից դուրս պետական սահմանի խախտման 26 դեպք՝ 45 անձանց մասնակցությամբ և սահմանային ռեժիմի խախտման 92 դեպք՝ 179 անձանց մասնակցությամբ։ Նույն ժամանակահատվածում կանխվել է ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ներկրման 2 փորձ, ինչի արդյունքում ձերբակալվել է ՀՀ 4 քաղաքացի, և առգրավվել են 6,5 կգ ընդհանուր զանգվածով տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է ԱՀ քննչական կոմիտե եւ հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Հանդիսավոր երդման արարողությանը ելույթ ունեցան նաև բարձրաստիճան զինվորականներ, նորակոչիկներն ու նրանց հարազատները: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպում է ունենալու Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: