Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ:
Հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահե Դանիելյանին աշխատանքային պարտականությունների կատարումից ազատելու մասին որոշում է ստորագրել:
Հակառակորդի հերթական ԱԹՍ-երի ոչնչացումը ՊԲ հակաօդային ուժերի կողմից:
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»,- գրել է նա:
Թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար «Արիության համար» մեդալի է ներկայացվել նաև ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մարտոյանին:
Չնայած ՀՀ ՊՆ կողմից հնչեցված բազմաթիվ նախազգուշացումներին՝ սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում։
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ:
Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։
Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով:
Բարձրագույն դատական խորհուրդը կորոնավիրուսի պատճառով որոշում է ընդունել բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով, դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերը էլեկտրոնային հավելվածների միջոցով հեռավար անցկացնելու մասին:
ՀՀ նախագահը երկու որոշումներն էլ ընդունել է` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները։
Սեպտեմբերի 30-ին աշխարհի մի շարք առաջնորդներին հղած հատուկ իմ նամակում նկարագրում էի Կովկասի վիճելի հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ մեծամասամբ բնակվում են էթնիկ հայեր և որն ագրեսիվ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Կամավորները խոստանում են:
ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ
Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հանդիպումը:
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն:
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։ Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակային գործողություններ են իրականացնում ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու ուղղությամբ:
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 10-ին իրենց ռուս գործընկեր պարոն Լավրովի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին համատեղ հայտարարությունով` հումանիտար հրադադարի հաստատման հանձնառությամբ: Սակայն այն ուժի մեջ մտավ ադրբեջանական կողմից սանձազերծված ծանր մարտերի և խաղաղ բնակիչների, հայկական գյուղերի և քաղաքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հրետակոծման խորապատկերին: Հումանիտար հրադադար հաստատելու նպատակն էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլատրել տեղահանել և փոխանակել ռազմաճակատում ընկած հարյուրավոր դիակներ: Սակայն Ադրբեջանը հայտարարությունից տառացիորեն րոպեներ անց կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը և ոչ միայն չդադարեցրեց ռմբակոծությունները, այլև սկսեց հրետակոծել նաև Հայաստանի տարածքը:
ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ Մեդիա»-ն հրապարակել է Ադրբեջանի համազարկային կրակի ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցման տեսանյութ: Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հոկտեմբերի 23-ին հրապարակել էր ադրբեջանական կորուստների տվյալներ, որոնց համաձայն՝ այդ պահի դրությամբ հակառակորդը կորցրել էր ընդհանուր առմամբ 206 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 588 զրահատեխնիկա, 4 ՏՕՍ: