Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:
ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:
Ժնևում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի`Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր`ԱՄՆ) հանդիպումը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։
ԱԽ քարտուղարը ընգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Կոտոլյանին ու Գնել Հասրաթյանին Արցախ գործուղելու մասին որոշումներ է ստորագրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել:
Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ ՄնացականյաննՀոկտեմբերի 29-ին ընդունեց աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին զգուշանալ Հայաստանի տարածքով ուղևորվելիս:
Ժնև (ԿԽՄԿ)․Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման հետևանքով մարտական գործողություններում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը։
Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
Պարզվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման կիրառմամբ ռիսկերի վերլուծություն իրականացնելու և հարկային ստվերը բացահայտելու հնարավորությունները:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հովհաննես Ազիզյանին իր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ:
Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։
Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:
Հաշվարկի կազմով մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի 6 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտ Սերգեյ Սմբատի Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն», իսկ լեյտենանտ Մարտին Սերժիկի Սադիկովն ու շարքային-պայմանագրային Տիգրան Արթուրի Գրիգորյանը՝ «Արիության համար» մեդալների:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:
Թշնամին շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Պետությանն աջակցողներին կօգնի նաև պետությունը: Պատերազմի օրերին մեկ նպատակի` հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: Պետությունը կազատի նրանց այդ հոգսից: Հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին: