Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագների:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։
Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի սոցիալական նշանակության օբյեկտների տարածքներում (դպրոցներ, զբոսայգիներ, բժշկական հաստատություններ և մարզական օբյեկտներ): Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նույնիսկ դժվար է հավատալ, որ ընդամենը րոպեներ են մնացել 2020 թվականի ավարտին: Ավարտվում է մի տարի, որի դառնությունը դեռ երկար կուղեկցի մեզ: Ծանր հետեւանքներով պատերազմ, կորոնավիրուսի համավարակ՝ այս հանգրվաններով կհիշվի 2020 թվականը մեր ժողովրդի պատմության մեջ:
Ապաքինում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Նրանք մեր ամենօրյա ուշադրության և հոգատարության կարիքն ունեն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Արմնյուզ» լրատվական կայքէջում տեղադրվել է տեսանյութ` «Քառյակ Մեդիա» մեդիաընկերության համահիմնադիր Միհրան Հակոբյանի կողմից տրված հարցազրույցից, որում վերջինս, բերելով Նիկոլաե Չաուշենսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար:
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Գևորգ Գրիգորյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021 թվականի փետրվարի 1-ից: Այս մասին հայտնեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը»: Սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվող բարելավումներն են. Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա […]
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանական կազմին՝ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Բախշիյանին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։
Արցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող դեկտեմբերի 27-ի ողջ օրվա ընթացքում և դեկտեմբերի 28-ին որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ:
Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից: