Արմեն Սարգսյանը ժամանել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային համաժողովի անցկացման վայր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովի անցկացման վայր:

ՀՀ նախագահը ողջունեց և կարճատև զրույց ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ. Բորիս Ջոնսոնը և Անտոնիո Գուտերեշը դիմավորում են երկրների ղեկավարներին, որոնք Գլազգո են ժամանել համաժողովին մասնակցելու համար:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովն անցկացվում է Գլազգոյում:

Գլազգոյի համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան:

Քննարկումներին մասնակցելու են պետությունների ղեկավարներ, կլիմայի փոփոխության փորձագետներ, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդներ:

Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովին շրջանակում կայանալիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930