Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:
Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք:
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 16-ին կայացած նիստի որոշման համաձայն՝ «Հայաստանի պարի պետական անսամբլ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով կվերակազմակերպվեն՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հայ-ադրբեջանական սահմանին, սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ, իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Այսօր ՀՀ խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:
Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Էնթոնի Բլինքենն իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը:
Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:
Սեպտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Գիշերը սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել
Անկախության համար այս երկար ու ձիգ տարիներին մենք չափազանց թանկ գին ենք վճարել։ Արցախի նորօրյա պատմությունը, պետական սահմանը գծվել են մեր զոհված ազատամարտիկների արյան գնով։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։
Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ:
Ժամը 15։00–17։00–ի հատվածում Սոթքից մինչև Գորիս՝ ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային ԱԹՍ–ներ։
Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին ժամը 08։04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։
Փաստացի՝ չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: