Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: Այս մասին հայտնեցին Հայաստանի վարչապետի աշխատակազմից։
Նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ: