Մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Մայիսի 11-ին ժամը 10:15-ին ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Մայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի և վերջին օրերին կատարված ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ.
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության դատախազությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 10-ին ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի, ՄԹ-ի եւ Շվեյցարիայի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին եւ դեսպանությունների ներկայացուցիչներին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ։
Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։
Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց ուժեղացող պետականությունը, Արցախի հայության իրավունքների լիարժեք իրացումը, մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցությունը, որն Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքն է:
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այսօր Արցախի անվտանգությունը մեր Պաշտպանության բանակի հետ միասին ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը։ Մենք խորապես երախտապարտ ենք մեր բարեկամներին՝ արցախցիների կողքին լինելու և ըստ ամենայնի աջակցելու համար։
Արցախում կանխվել է պետությանը 1 միլիարդ 600 միլիոն դրամից ավելի վնասի պատճառումը:
Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 7-ին ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական վարչության մի խումբ ներկայացուցիչների:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակվերում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման Ռենո Լոգան տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մայիսի 6-ին Երևան քաղաքում այցելել են թվով 6 ոստիկանության բաժիններ՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 69 անձանց։ Այց է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանական բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց և Սևան քաղաքի բաժին, որտեղ աջակցություն է ցուցաբերվել թվով 3 անձանց։
ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների հետ։
Աշխատանքային այցով ԱՄՆ֊ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ որպես հիմնական բանախոս մասնակցել է ամերիկյան հեղինակավոր «Atlantic Council» ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան֊քննարկմանը։
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմին:
Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները: