Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային աղետի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր է խլել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է նախագահը։

Հնդկաստանում երկու մարդատար և մեկ բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 288-ի, վիրավորների թիվը՝ 900-ի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930