Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հունիսի 1-ին տեղի է ունեցել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերի բացման, փաստաթղթերի ուսումնասիրության և արդյունքների ամփոփման գործընթացը:

Հայտերի գնահատման արդյունքում 65 անուն դասագրքերից /չափաբաժիններ/ հայտեր են ներկայացվել 49-ի համար: Չներկայացված չափաբաժինների համար առաջիկայում կհայտարարվի դասագրքերի ստեղծման նոր մրցույթ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հունիսի 5-ից մեկնարկել են փորձագիտական խմբերի աշխատանքները, որոնք պետք է մասնագիտական եզրակացություն ներկայացնեն դասագրքերի հայտերի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության և դասագրքերի ստեղծման  համար սահմանված պահանջները։ Անցողիկ շեմը հաղթահարած դասագրքերը սահմանված կարգով կերաշխավորվեն գործածության:

Նշենք, որ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ: Մասնակիցների հայտերի բացման օր սահմանվել էր 2023 թվականի հունիսի 1-ը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութեր

Լրահոս