Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ եւ մասնակցել նոր համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ թե աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Արցախի հիմնահարցի շուրջ ի՞նչ փոփոխություններ են հնարավոր, քանի որ տարբեր հայտարարություններ են հնչում, ասաց, որ բոլոր համանախագահող երկրների կոչը մեկն է՝ նախ՝ ուժի չկիրառումը, հետո նոր շեշտվում են տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ըստ Իսագուլյանի՝ ուժի չկիրառման վրա շեշտադրումը բավականին լուրջ է:
Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:
Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայի համարները փոխարինել են մեկ այլ համարանիշով
ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը:
Ոչ մի երկիր իրավունք չունի արգելել այլ երկրի ներկայացուցիչների ազատ տեղաշարժը:
Դեկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում (թիվ 6 ընտրատարածք) անցկացված ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ընտրվել է Արմեն Օհանյանը:
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենթը հորդորել է երկրի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ բռնությունների գործադրումը:
«Խոսքն ամենևին էլ սառեցված հակամարտության մասին չէ։ Սա իրական հակամարտություն է, որը ծանր ազդեցություն ունի հայ հասարակության վրա, ՀՀ կառավարության, Հայաստան պետության վրա»։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:
Դեկտեմբերի սկզբին մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնը հայտնել է, որ մտադիր են բարեկամական հարաբարություններ հաստատել Ստեփանակերտի հետ։
«Նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հանդեպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը։
Ֆրանսիան շարունակելու է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Դեկտեմբերի 10-ին ժամը 14:24-ին ՏևՀՀԿ բաժնի պետից տեղեկություն է ստացվել Բերձոր-Գորիս ճանապարհի 15 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ:
«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում»:
«Հիմա ոչ միայն Հայաստանն է հայտարարում, որ հետ չի կանգնել, այլև Մինսկի խմբի 3 պետությունների արտաքին պատասխանատուներն են դրա մասին հայտարարություն անում։ Եվ սա նաև մեր դիվանագիտության հաջողությունն է»։
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում, զննության են ենթարկել Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ` 1968թ. ծնված Ս.Ս-ի տունը, որտեղ հայտնաբերել են ապօրինի որսացած մեկ փորսուղ և մեկ նապաստակ:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Դեկտեմբերի 8-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները զննության են ենթարկել, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1982թ. ծնված Դ.Գ-ի կողմից օգտագործվող` Խնածախ գյուղի վարչական տարածքում գտնվող տունը:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18:10-ի, սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1986թ. ծնված Ս.Բ-ն, վարելով «ՎԱԶ-2107» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենայի առջևի ձախ անվադողը պոկվելու հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:
Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաև դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի` 1949թ. ծնված Ն.Ս-ն, դիմել է այն մասին, որ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 7-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական ներգործությամբ բացելով դուռը, մուտք է գործել իր բնակարան, ջարդել տան պատուհանները, գրասեղանը, զուգարանակոնքը, վնասել տան պատերը և գողացել հեռուստացույց
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
«Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը»:
«Եթե այս տրամաբանությամբ շարունակվի, իհարկե, ես դրական եմ գնահատում, որ բանակցային գործընթացը կարող է վերսկսվել։ Ամեն դեպքում, սա հուսադրող հայտարարություն է և ցույց է տալիս, որ Ադրբեջանի ծրագրերն այս փուլում ձախողվել են»։
Օրերս Արցախում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժությունները եկան ապացուցելու, որ Հայաստանի դիվանագիտական հաջողություններն ամրապնդվում են մարտունակ բանակով և մեր զորքի մարտական ոգով:
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների ավելացման պարամետրերը: