Օգոստոսի 6-ին ժամը 21:53-ին Շուշիի ՇԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 13-րդ կմ տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր են մեկնել Շուշիի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Այսօրվանից երկու շաբաթ տեւողությամբ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում կգործի «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը, որը համանուն կրթական նախաձեռնության մի մասն է:
Ընթացքի մեջ են Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրի վերանորոգմանն ուղղված կարևոր աշխատանքները:
«Մենք առաջարկել ենք, որ ազատամարտիկներին տանեն առաջնագիծ: Բայց ի՞նչ են անում իրենք. տանում են 18 տարեկան երեխաներին, դնում են առաջին գիծ, իսկ մեր ազատամարտիկներին, ովքեր զենք կիրառելու մեծ փորձ ունեն, ասում էին՝ գնա, կանգնի ստայանկեն, փող աշխատի»:
Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետեր:
Արցախը Եվրոպային ճանաչելի դարձնելու նպատակով մենք լայն գործունեություն ենք ծավալում:
Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա:
Հուլիսի 26-ին ժամը 20:55-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի անտառում ՀՀ Գեղարքունիկի մարզի Այգուտ գյուղի բնակիչ` 1993թ. ծնված Ա. Ս.-ն փորձել է նստել ընթացող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի անվաթևին (վարորդ` ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ` 1974 թ.ծնված Ա.Ա.), սակայն սայթաքել և հայտնվել է ավտոմեքենայի աջ անվադողի տակ:
Դժբախտ պատահար՝ ժայռաբեկորների թափվելու հետևանքով։
Խորհրդակցություններ Արցախի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներում։
Այն հողօգտագործողները, ովքեր ճիշտ են մշակել հացահատիկային բույսերը, ստացված արտադրանքի որակը շատ ավելի բարձր է:
Արցախի Հանրապետությունն օգտագործում է մոտավոր 50-60 հազար տոննա հացահատիկ, որի մի մասը, որպես սննդամթերք, մի մասն էլ՝ անասնակեր:
Այսօր տեղի է ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա հակիրճ ներկայացրել է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև խոսել ընթացիկ տարվա ձեռքբերումների և անելիքների մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շահումյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ:
Ադրբեջանը նենգ, պրովոկատիվ քայլերի է դիմում: Հայկական կողմից զինադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ տեղեկատվության տարածումն այդ մասին է խոսում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի տարածած այն հաղորդագրությանը, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում լուրջ վնասներ կրած Թալիշը վերակառուցվում է: Թալիշում ականատես դարձանք, թե ինչպես են շինարարական ինտենսիվ աշխատանքներ իրականացվում:
«Ակնհայտ է, որ իրավիճակին տիրապետելու և իրավիճակը կառավարելու առումով հիմնական դերակատար մնում է Ռուսաստանը: Արևմուտքը, առնվազն՝ ԱՄՆ-ը, դեռ պատրաստ չէ ավելի մեծ դեր ստանձնելու»։
ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին:
«Նման բան ես ուղղակի չէի պատկերացնի, որ հնարավոր էր: Ոչ միայն հրապարակել երեխայի՝ դատաբժշկական փորձաքննության սենյակում գտնվելու նկարը, անգամ թաղման ժամանակ այդ նկարը տալ մորը: Ինձ թվում է՝ դա բանականության սահմաններից բավական հեռու էր»:
«Միջազգային կառույցները միշտ էլ փորձում են պարիտետ դնել, բայց եթե իրենք այս կոնֆլիկտն ընկալեն մի փոքր այլ կերպ, որ սա կոնֆլիկտ է՝ հանուն փրկության, այլ ոչ թե՝ զուտ տարածքներ գրավելու, այդ դեպքում, կարծում եմ, նրանք կհասկանան, որ սա արդարացի պայքար է, գոյատևման պայքար է, և այստեղ առանցքային հարցը մարդու իրավունքն է, ոչ թե քաղաքականությունը»,- նշեց Ա. Ղազարյանը:
«Բոլորը քաջատեղյակ են, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո անմիջապես Արցախում նույնպես սկսվեց գործընթաց սահմանադրական փոփոխությունների առումով։ Սկզբնական շրջանում բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ Արցախի Ազգային ժողովում ներկայացված, թե՛ արտախորհրդարանական, կողմնակից էին, որ Արցախում ընդունվի ՀՀ-ի նման խորհրդարանական կառավարման համակարգ։ Նույնիսկ արդեն սահմանադրության տարբերակն էր մշակված, նախագիծը պատրաստ էր։ Դրանից հետո, ցավոք սրտի, տեղի ունեցավ այն, ինչ բոլորս անվանում ենք քառօրյա պատերազմ»,- նկատեց պարոն Իսագուլյանը։
«Մեծ պատիվ է համարվում, օրինակ, ազգությամբ հային վնասելը կամ կյանքից զրկելը: Այդ առումով, բնականաբար, այն վայրագությունները, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցան, հենց պայմանավորված էին նաև այդ ատելության աստիճանով: Երեխայի նկարի տարածումը ևս ցույց տվեց, որ դա օգտագործվում էր հենց ատելությունը խորացնելու համար: Դրանով հանդերձ, իհարկե, նաև խախտվում էին նորմեր, որոնք վերաբերում էին թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով այն եղանակին, որով տարածվում էր այդ ինֆորմացիան»:
Նախագահ Սահակյանն ստորագրել է օրենքներ:
«Ապրիլի վերջին հրապարակված զեկույցն իրենից ներկայացնում է բաց աղբյուրների վերլուծության արդյունք: Փաստահավաք առաքելությունը մենք սկսեցինք հենց մայիսից ու իրականացրեցինք տասնյակ հարցազրույցներ, մի քանի այցելություններ հենց սահմանագիծ, մի քանի գրություններ ստացանք վարույթն իրականացնող մարմիններից և այլ մարմիններից:
Հանդիպմանը քննարկվել են միության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:
«Ես կարծում եմ՝ ի սկզբանե ամեն ինչ ներկայացվում է ոչ այն կերպ, ինչ կերպ իրականում գոյություն ունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին:
Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդանն Արցախում ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։