«Ոչ թե Սասուն Միքայելյանի հայտարությունն է մտահոգիչ, այլ «Իմ քայլը» դաշինքի ներսում տիրող մթնոլորտը, որն անդրադարձել է նրա վրա». Հայկ Մամիջանյան
Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի հայտնի սկանդալային հայտարարությանը, որ Հայաստանում ժողովրդի տարած հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախի ազատամարտը, նկատեց, որ բարոյական իրավունք չունի խոսելու հրամանատար Սասուն Միքայելյանի՝ Արցախի մասին արած հայտարարության մասին։
«Այստեղ ինձ այլ բան է մտահոգում, փաստորեն «Իմ քայլը» դաշինքի ներսում տիրում է այնպիսի մթնոլորտ, որ բավական չէ, որ ծայրահեղ լիբերալներն ունեին նմանօրինակ մոտեցոմ Արցախի հարցի, ազգային արժեքների, հայրենասիրության մասին, այժմ էլ այդ մթնոլորտն ազդել է Սասուն Միքայելյանի վրա։ Այս ամբողջ պատմության մեջ ինձ ամենաշատն անհանգստացնում է հենց այս հանգամանքը»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա, այստեղ խնդրի իրական կողմն այն է, որ իշխող քաղաքական ուժի ներսում այնպիսի մթնոլորտ է տիրում, և ազատամարտիկ Սասուն Միքայելյանի վրա այնպիսի ազդեցություն կա, որ նա կարող է նման հայտարարություններ անել։
Անդրադառնալով ՀՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ Սասուն Միքայելյանի խոսքերն իրականում ՔՊ-ի քաղաքական ծրագիրն է, Հայկ Մամիջանյանը նկատեց, որ Արցախյան խնդրի վերաբերյալ այն մոտեցումը, որն ունի Նիկոլ Փաշինյանը՝ ըստ իր հնչեցրած հայտարարությունների, որ Հայաստանը խնդիր չունի, և Արցախը պետք է բանակցի՝ վտանգավոր է և եղբայրական մոտեցում չէ։
«Իհարկե, շատ լավ կլիներ, որ Արցախը դառնար բանակցող կողմ, և այս հարցը պետք է լուծվի բացառապես Արցախի ժողովրդի արտահայտմամբ։ Էլ չեմ խոսում բանակի ներսում սպայական կազմի նկատամամբ տեղի ունեցածից, գրեթե ցանկացած սպայի դիտարկում են՝ պոտենցիալ կոռուպցիոներ, պատերազմող երկրի ներսում չի կարող նման վերաբերումք լինել սպայական կազմի նկատմամբ, սա հղի է վտանգներով»,- նշեց Հ. Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան