
Արցախի պարետը «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետ է այցելել

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում:
Գրիգորի Մարտիրոսյանը հետևել է վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող հսկողական աշխատանքներին, հետաքրքրվել տեղերում ծառայություն իրականացնող անձնակազմի աշխատանքային ու կենցաղային պայմաններով: Պարետը քաղաքաշինության նախարարի տեղակալին հանձնարարել է աշխատանքներ իրականացնել անցակետի վերազինման և բարեկարգման ուղղությամբ: Նախատեսվում է տեղում ապահովել արագ թեստ հանձնելու հնարավորությունը, աշխատանքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու և կուտակումներից խուսափելու նպատակով ավելացնել բժշկասանիտարական ևս մեկ կետ, ավելացնել ուժային կառույցների ներկայացուցիչների թիվը, լրացուցիչ տեղադրել գիշերային լուսավորության սարքավորումներ:
Պետական նախարարը պատասխանատուներից պահանջել է հսկողական աշխատանքներում ցուցաբերել առավել մեծ պատասխանատվություն՝ ուղղված կորոնավիրուսի հետագա ներթափանցման ռիսկի նվազեցմանը:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/151474746493314?__xts__[0]=68.ARDNjysdAbyExAwOOoFgsf-tvqitGPiw4Bg-YWb1NM884prafc7OB4_TadYoBL9ERxoyJ2pY-AvJxJPZXaC7HcDAcuK3d0YgTdaI9o69WbJ1tYdkTc6g_SiLOM5OrBtFGdotTpW5e0OzajmV3jvNWX6z0BQCZV2ZqvekEpudScdaAmSJhyjEtHjXROH4IJDr1xkOfk9fieqOEOL8GLDV3xbzGswUkEzxiHCVRl-gCweEN3pRlKZqH4jQFgOTiUwcH5e6-tsfSqljcFJtfQvCg6QfWF5KCel4hc4HOU5sR6_HE5L-1I5yr8EO2YjTIBWIkicyqPdZ-SlIjw02LxPa8gCpBohzvUGGbVim_gOuEgCyR8lQ54T9oQ&__tn__=-R