Բաժիններ՝

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս