Արցախի ներկայացուցիչներն ու Քերոլայն Քոքսը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը օգոստոսի 20-ին առցանց քննարկում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի և Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության անդամների հետ։

«Առցանց հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին և Արցախի կառավարության ու միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար միջոցառումներին, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության իրավիճակին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերականգմանը»,-  հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:

Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Բարոնուհի Քոքսին և նրա թիմին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում ներդրած ջանքերի համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը տարբեր ծրագրերի շուրջ։

Բարոնուհի Քոքսն իր հանձնառությունն է հայտնել շարունակելու պայքարը ադրբեջանական վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակից լինելու հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031