Բաժիններ՝

Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ

Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք:Մանե Թանդիլյանը Սյունիքի Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք:

Սահմանամերձ այս բնակավայրում ժամանակավորապես ապաստանել են նաև Արցախից տեղահանված մեր արցախցիները:
Այցելության նպատակը հստակ էր` տեղում ծանոթանալու և լսելու նրանց հուզող խնդիրները:

Այցելության շրջանակում եղա նաև «ԱՎՐՈՐԱ» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «ՀԱՅԻ ՈՒԺԸ» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ էլ հանդիպեցի տեղահանված մեր արցախցիներին, ովքեր բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:

Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն ու վճռական կամքը՝ ապրելու ու ապրեցնելու մեր երկիրը», – գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս