«Քանի դեռ կա Արցախի դրոշը, կա Արցախի պաշտպանության բանակը, մենք այստեղ ենք». Հովիկ Ասմարյան

«Արցախը հիմա փորձում է իր վերքերը բուժել: Արցախում ապրող հայությունը,  սակայն, զգում է, որ մենակ է, որովհետև հույս կամ հավատ չունենք Հայաստանի այսօրվա ղեկավարությունից, թե կարող են որևէ  դրական բան անել Արցախի և արցախահայության համար,- 168.am-ի հետ զրույցում նշեց տարիներ առաջ ընտանիքով Ստեփանակերտում հաստատված սիրիահայ Հովիկ Ասմարյանը՝ մանրամասնելով,- Եթե  Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի կարողանում Հայաստանի սահմանային  հարցը լուծել, ինչպե՞ս կարող է Արցախի հարցը լուծել: Մեզ համար այնտեղ նստած են մի խումբ մարդիկ, որոնք կյանքում որևէ հաջողության չեն կարողացել հասնել, և պարզապես օգտվելով նախկին ղեկավարության հանդեպ ժողովրդի դժգոհությունից, հասան իշխանության և հասցրին այս վիճակին»:

Հիշեցնենք, 168.am-ը պատերազմի օրերին անդրադարձել էր Ասմարյանների ընտանիքին, որոնք անգամ հրթիռակոծությունների տակ բաց էին  պահում  «Սամրա» ընտանեկան ռեստորանը, հյուրասիրում, հյուրընկալում Արցախ մեկնող կամավորականներին, սնունդ հասցնում ապաստարաններ: Այդ օրերին անգամ Հովիկ Ասմարյանը վստահորեն ասում էր՝ իր երեխաների ապագան ևս Արցախում է պատկերացնում:

Ասմարյաններն իրենց ապագան այսօր էլ տեսնում են Արցախում:

«Քանի դեռ կա Արցախի դրոշը, կա Արցախի պաշտպանության բանակը, մենք այստեղ ենք»,- ասաց Հովիկ Ասմարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս