Մեռնեմ ջանի՜դ. Եռաբլուրը՝ 44-օրյա պատերազմից 1 տարի անց

Եռաբլուր զինվորական պանթեոնն այսօր սովորականից մարդաշատ է։ Այսօր Արցախյան վերջին պատերազմի տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։30-ին, թշնամին  լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ, այդ թվում՝ հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։

Վաղ առավոտից մարդկանց հոսք է սկսվել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, նրանք ծաղիկներ են խոնարհում հերոս նահատակների շիրիմներին։ Եռաբլուրն այսօր սովորականից «լուռ» է, լսվում են միայն զոհվածների հարազատների շշուկները, խեղդվող լացի ձայնը, ու դրանց միաձուլվում է  տեղում գերեմանաքարերի վրա աշխատող շինարարների գործիքների ձայնը։

«Մեռնեմ ջանի՜դ, ցավդ տանեմ․․․»,- Եռաբլուրի տարբեր անկյուններիկց լսվում են լացի ձայներ։

Այսօր վաղ առավոտից նահատակված զինվորներից ու հանրությունից գաղտնի  նաև պաշտոնյաներն են այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ առանձին-առանձին, ոմանք՝ բազմաքանակ թիկնազորի ուղեկցությամբ, ոմանք՝ փոքր խմբով։

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի շուրջ 3800 զոհ, հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ և տասնյակ գերիներ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս