Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, ԱԺ աշխատակազմի պատասխանատուներ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է:
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահներն «Օռլան-10» ԱԹՍ-ների կիրառմամբ իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել պատասխանատվության գոտում:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։
«Հիմա դու գնում ու հարաբերություններ ես մուրում մի պետության հետ, որի բայրաքթարներն են եղել քո պետության պարտության հիմնական պատճա՞ռը: Շուշիի դեկլարացիան ինքը կարդացե՞լ է, կամ որևէ մեկը ԱԳՆ-ում կամ ԱԽ-ում կարդացե՞լ է այդ դեկլարացիան, տեսե՞լ են՝ Թուրքիան ինչ է ուզում, Թուրքիային սպառնալիք համարո՞ւմ են, թե՞ ոչ, ի վերջո, սրանց համար պետությունը ազգային նկարագիր պետք է ունենա՞, թե՞ ոչ»։
«Արցախյան 44-օրյա պատերազմում պարտության պատճառներից մեկն ամեն ինչից շատ այն համոզմունքն էր, որ մենք ուժեղ ենք: Ավելի շատ խոսում էինք, քան աշխատում, լուրջ չէինք վերաբերվում շատ բաների, կարծում էինք, որ մեկ անգամ հաղթել ենք, էլի ենք հաղթելու»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը:
2020թ․ սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 7:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` լայնամասշտաբ պատերազմ է սկսվել: Նույն օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․
Մարտակերտում հակառակորդի ահ ու սարսափ դարձած, թշնամուն տեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ պատճառած վաշտի զինվորները հիշում են՝ երբ պատերազմը սկսվել է, շատ չեն խառնվել, միանգամից կենտրոնացել ու անցել են գործի: Մեծ ուժ է տվել հատկապես վաշտի հրամանատար Մարգար Սարիբեկյանը, ում աչքերում վախի ոչ մի արտահայտություն չեն տեսել կռվի սկզբից մինչև վերջ:
«Պատերազմից մեկ տարի անց ունենք ավելի ծանր իրավիճակ, քան ունեինք մեկ տարի առաջ այս օրը, որովհետև երբ պայթեց առաջին ականը, մենք մտածում էինք, որ, ի վերջո, խաղաղության վերջին փամփուշտը պետք է մեր զինվորը կրակի, և դրանով հաստատվի խաղաղություն, այսինքն՝ մենք միանշանակ պետք է հաղթենք պատերազմում: Դա ավելի շատ խաղաղության սպասում էր, քան արհավիրքի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով՝ մեր զինվորը, մեր ազգը շատ ծանր ձևով դավաճանվեց:
«Արցախը հիմա փորձում է իր վերքերը բուժել: Արցախում ապրող հայությունը, սակայն, զգում է, որ մենակ է, որովհետև հույս կամ հավատ չունենք Հայաստանի այսօրվա ղեկավարությունից, թե կարող են որևէ դրական բան անել Արցախի և արցախահայության համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տարիներ առաջ ընտանիքով Ստեփանակերտում հաստատված սիրիահայ Հովիկ Ասմարյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախի 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցին և այդ պատերազմից դասեր քաղելուն, նկատեց՝ դասեր քաղելու համար մեկ տարին բավարար չէ, քանի որ պետք է հասկանալ ու ճիշտ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
44 օրվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ ուղեկցվելով լայնածավալ ռազմական հանցագործություններով, որոնք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած փաստահավաք աշխատանքների արդյունքում ամփոփվել են հրապարակված 10-յակից ավելի զեկույցներում ու ներկայացվել միջազգային համապատասխան կառույցներին։
«Ամեն մի հայ պետք է անդրադառնա իր կյանքին, արարքներին, սխալներին ու բացթողումներին, որպեսզի թույլ տված սխալներն այլևս չկրկնվի և հնարավոր լինի նոր հաղթանակներ կերտել։ Մենք մի բուռ ժողովուրդ ենք, մեր «ես»-ը մի կողմ պետք է դնենք ու ինչ անում ենք՝ անենք հանուն ընդհանուրի։ Եթե ամեն մեկս մեր մասին մտածենք, այլ ոչ թե ընդհանուրի ու երկրի, սխալներ շատ-շատ դեռ կլինեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տեր Անդրեաս քահանա Թավադյանը։
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ մասնակցել է 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։
Հադրութի գնդի հակատանկային մարտկոցը 44-օրյա պատերազմի ընթացքում խոցել է թշնամու 50 տանկ, 20 զրահատեխնիկա, 2 ՏՈՍ համակարգ, 4 «Կամազ» մեքենա՝ հետևակով, 4 ինժեներական տեխնիկա, 3 Ֆագոտ:
Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու նոր վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը:
Եռաբլուր զինվորական պանթեոնն այսօր սովորականից մարդաշատ է։ Այսօր Արցախյան վերջին պատերազմի տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։30-ին, թշնամին լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ, այդ թվում՝ հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակին: Այս մասին դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է.
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին։
Աննա Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից։
Սեպտեմբերի 25-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։
«Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» տալու դեպքում լինելու է հայոց պետականության վերջի սկիզբը, մենք դադարելու ենք լինել սուբյեկտ և սահուն կերպով ներգրավվելու ենք թուրքական պրոյեկտի մեջ, աստիճանաբար հայաթափվելու է Հայաստանը, և 20-30 տարի հետո մենք մեր հայրենիքում լինելու ենք փոքրամասնություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք:
«Ճիշտն ասած, շատ էին այնտեղ բազմազավակները, դրա համար հերթականությունով չհասավ, մինչև հերթը հասավ, 7-րդ-ն էլ ծնվեց։ Հոկտեմբերի մեջ պետք է արդեն փողը փոխանցեին, թղթերը սաղ տված էր, պետք է տունն առնեին տային։ Նորմալ, մեծոտ տուն էր, մոտ 20 միլիոն դրամի չափով, բայց սեպտեմբերին պատերազմը սկսվեց, այդպես մնաց այդ տունը․․․ Այդ տունն էլ, որ պիտի տային, սնարյադը ընկել էր կողքը, վալնայից ճակատային պատը փլվել է, զալը դարձել է բալկոն»։
Ստեփանակերտում սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ։