Նիկոլ Փաշինյանը պատերազմի մասին իր հայտարարություններով սպառնում ու շանտաժի է ենթարկում ընտրողներին։ Դա սպառնալիք է, շանտաժ, եթե կուզեք՝ բռնություն ընտրողների ազատ կամարտահայտման նկատմամբ։ Այսպես մեկնաբանեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Էդգար Էլբակյանը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտնի հայտարարությունը «սեպտեմբերյան պատերազմի» մասին։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Եվրամիության ֆինանսական, բարոյական և քաղաքական աջակցությունն այս վարչախմբին՝ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, մտացածին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի անվան տակ՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցումն ու մեկուսացումը, նաև՝ եվրոպական թողտվության պայմաններում Հայաստանում մոլեգնող իրավական կամայականությունները։
«Ժողովուրդը 7 տարի խաբվել է, հուսանք՝ վերջապես կարթնանա, որովհետև եթե չարթնանա, մենք այլևս հայրենիք չենք ունենալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։
Օրերս փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ Արցախցի զոհված զինծառայողի քրոջը՝ հինգ երեխաների մորը, երեխաների աչքի առաջ Նոր Հաճնի իր բնակավայրից մի քանի ոստիկաններ ձերբակալել և տեղափոխել են Դիլիջանի քննչական բաժին՝ զուտ այն բանի համար, որ նա ֆեյսբուքյան հարթակում Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ է արել մեկնաբանություններում:
Կնոջը երկու օր հարցաքննել են, նա ասել է, որ Փաշինյանի դեմ մեկնաբանության հեղինակն ինքն է: Այժմ կինը որևէ կարգավիճակ չունի, բայց նրա հեռախոսն առգրվված է։
Այս պահի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանվածներից ՀՀ քաղաքացիություն է ստացել 34 576 անձ, մերժման դեպքերը զրո են։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է իշխանության՝ Արցախի ու արցախցիների դեմ կիրառվող հարձակումների և ակնհայտ ձախողման մասին:
2021-ին ՔՊ-ն ընտրություններին մասնակցել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի խոստումներով։ Այսօր ՔՊ-ի ղեկավարը զբաղված է Հայաստանում ադրբեջանցիների իրավունքների իրացման քարոզչությամբ, իսկ Շուշի ու Հադրութ անվանումներն առաջիկայում կարող են արգելվել օրենքով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը զարմանալի չէ, քանի որ համարում է՝ Փաշինյանն Ալիևի եղբայրն է։
«Պատերազմի կուսակցությունը» Հայաստանում ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքներին։
Մարտի 17-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով հաղորդավարի՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի՝ ադրբեջանական դիրքերի և առաջխաղացումների մասին պնդումներին, դիտմամբ թե ակամա 1990-ականներից մի դրվագ էր հիշել՝ նշելով.
Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները։ Այս մասին հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) հարթակը։
Նիկոլ Փաշինյանն այսօր էլի հիշել էր նախկիններին․ առհասարակ, ավանդույթի համաձայն, նախընտրական ելույթներում նախկինների թելը մշտապես անցնում է Փաշինյանի խոսքուզրույցներում։
Քանի որ ՀՀ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, երեկ արցախցիների սոցիալ-տնտեսական ինտեգրման հիմնախնդիրներն են քննարկել՝ միաժամանակ նախընտրական ոգուն հարիր որոշ լուծումներ խոստանալով, այդ առումով մի քանի շեշտադրում անեմ
Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքն երաշխավորված չէ
Նրանց ընտրական առաջարկն ընդունելով՝ մարդիկ թույլ են տալու, որպեսզի ավտոբուսային խրախճանքը շարունակվի, պայմանով, որ դրանից հանրությանը նետված սննդային մնացորդները թափվելու են պլպլան ասֆալտին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը Հայաստան «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկելու մասին բացառապես հակառուսական հայտարարություն էր։
Վերջին օրերին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրեթե իրար հետևից տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ է տվել («Ֆակտոր», «Կենտրոն» հեռուստաընկերություն, «Արմենիա» հեռուստաընկերություն): Եվ, բնականաբար, բոլոր տեղերում չի շրջանցվել 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը, նշվել է, որ իրավական նպատակն է կարևոր, ոչ թե այն ֆորմալ ժամկետները, որը վիճելի է` խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել։
«Կարկանդակ, սուջուխ, եգիպտացորեն ուտելով՝ փորձում է ցույց տալ, որ ուտում է այն, ինչ մարդկանց մեծ մասը։ Ինքը շքեղ ռեստորաններում ուտում է ոչ տեսախցիկների առաջ, իսկ մարդկանց ցույց է տալիս, որ ինքը սովորական ձեթով պերաշկի է ուտում, այն էլ՝ փնթիավարի, առանց կարկանդակն անձեռոցիկով բռնելու։ Նա «ժող ջանին» փորձում է համոզել, որ նրանցից մեկն է»։
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է:
Ցավալի է նշելը, որ ՍԴ-ն հակադրել է Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը։
Ադրբեջանում ապօրինի դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն օրերս հերթական ահազանգն էր հնչեցրել՝ հայտարարելով, որ փորձել է կապ հաստատել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, սակայն այդպես էլ չի հաջողվել, քանի որ կապն ընդհատել են։
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն օրերս հայտարարել է, որ «Եվրամիությունը «հիբրիդային արագ արձագանքման խումբ» կուղարկի Հայաստան՝ երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար»։
Արգենտինահայ փաստաբան, SOAR ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ դիմում է հղել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:
Հայ-ադրբեջանական սահմանին ժամանակավոր անդորր է՝ մեծ փոթորկից առաջ։ Ադրբեջանական բոլոր առաջխաղացումներն ու դիրքային բարելավումները ՀՀ ինքնիշխան տարածքում, ըստ էության, ռազմական պլացդարմներ են Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զարգացնելու նպատակով։
Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից տարածված հայտարարության մեջ:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն Արևելյան մշակութային կենտրոնի ղեկավար և ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լանա Ռավանդի-Ֆադային է: