Հավանական է, որ 2025թ. հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը դադարի ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատանքային տարիքի անձանց համար. Փոխվարչապետ

2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար անձ աշխատանք է գտել, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է հազարը»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը հայտարերց՝ հավանական է, որ 2025 թվականի հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատանքային տարիքի անձանց համար ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներիին։

Նա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կոչ արեց ծանոթանալ աջակցության ծրագրերին, տալ հարցեր, որոնք կարող են օգնել իրենց որոշումները վերջնական կայացնելու համար ու իրացնել ծրագրով նախատեսված բնակարանի գնման կամ տան կառուցման իրավունքը։

Տեսանյութեր

Լրահոս