Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարության հետ կապված։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:
«Ժամանակագրություն, առ այն, թե ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ԼՂ հիմնահարցի շուրջ ու ինչ է արել Նիկոլը 2018թ.-ից սկսված:
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակն ահազանգում է ադրբեջանական հերթական վանդալիզմի մասին, որն Ադրբեջանն իրականացնում է օկուպացված Արցախի Հանրապետությունում։
Ինչպես և կանխատեսվում էր՝ երեկ խորհրդարանում տեսարանների, հոգեկան ցնցումների, մարազմատիկ զեղումների ու տրագիկ պատկերների պակաս չունեցանք։ Շատ եմ խոսել այն մասին, որ Նիկոլին հունից հանելու ու հավասարակշռությունը կորցնելու համար մի քանի բանալի բառեր են պետք՝ «Արցախի հանձնում», «բանակցությունների տապալում», «պետականության քանդում»։
Բեռնի կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի ներկայացրած արբիտրաժային հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ևս մեկ անգամ հուշում է մեզ, որ պատրանքներով ապրելը ոչ միայն օգտակար չէ, այլ նաև չափազանց վտանգավոր:
Փաշինյանի ներկայացրած բոլոր թեզերը՝ առանց բացառության, մեծ գովասանքի են արժանանում թուրքական քաղաքական, փորձագիտական շրջանակներում, թուրքերը խոստովանում են, որ երազել անգամ չէին կարող Թուրքիայի շահերն այսքան հետևողականորեն առաջ մղող Հայաստանի ղեկավարի մասին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի «իրական ինքնիշխանությունն ու անկախությունն» ամբողջությամբ ենթարկեցնում է թուրքական տիրապետությանը, ինչը հօդս է ցնդեցնում նրա «գաղափարական տրանսֆորմացիայի» մոտիվացիայի մասին առասպելը։
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը անդրադարձել է Հանրային ռադիոյի մուտքի դիմացից օրեր առաջ հեռացված Արցախի դրոշի դեպքին․
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հիստերիկ դրսևորումներին.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համանախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն է։
«Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության համահիմնադիր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերը կանգնած էին ընտրության առջև՝ կա՛մ պետք է մեծ ու փոքր կոտորվեին, կա՛մ էլ պետք է համակերպվեին ու Ադրբեջանի լծի տակ ապրեին։
Այս երկիրը տեր ունի՝ հայ ժողովուրդը, հայոց պատմությունը, հայոց պետականությունը, հայոց լեզուն, Ամարասը, Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերը, որոնցից իրենք ահռելի հեռու են: Երբ ինքն ասում է՝ կռվեիք, բա ինչո՞ւ չկռվեցիք, ես ուզում եմ հարցնել՝ տղա ջան, դու էդ ո՞ւմ ես ասում: Դու ինչո՞վ էիր զբաղված էդ պահին: Դու երկրորդ կամ խորհրդարանական համակարգով գրեթե առաջին մարդն էիր էս երկրում, դու ինչո՞վ էիր զբաղված, լակո՞ւմ էիր էն մեկի հետ, դու զբաղվո՞ւմ էիր էդ կռվով: Դու ինչո՞ւ որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ համապատասխան զենք-զինամթերք չէիր առաքում, ինչո՞ւ ուժեր չէիք ուղարկում: Դուք էս ժողովրդի գլուխն ուտում էիք, դուք մարդակեր գազաններ եք»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի հետ բանավեճի ժամանակ ասել է՝ «պետք է մնային և կռվեին»։
Երբ վիրահատության սեղանին հիվանդին թմրեցնում են, վիրահատությունից հետո նա արագորեն չի արթնանում ու թմբիրից դուրս գալիս։
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ ջավախահայերի վերաբերյալ հարց պետք է ուղղեր Կառավարությանը, սակայն մտափոխվել է, քանի որ եթե չասի՝ «սիրտը կտրաքի»։
Նիկոլ Փաշինյան, հերթական անգամ ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ հիմա, երբ շատերն ասում են՝ արցախահայերին էթնիկ զտման են ենթարկել, ինչպե՞ս է եղել, որ ասողներն էթնիկ զտման չեն ենթարկվել։
Իսկ կարո՞ղ է սույն անձնավորությունը բացատրել, թե որն է իր դրդապատճառը նման վտանգավոր ու զազրելի հայտարարություններ անելիս․ ակնհայտ պատասխանատվությունից ու մեղավորությունից խուսափե՞լը, Արցախի հանդեպ արհեստական ատելության չափաբաժինը մեծացնե՞լը, հայ ժողովրդի պառակտումն էլ ավելի խորացնե՞լը, թե՞ մեկ այլ վերերկրային ու բարի նպատակ, որը հասու չէ տառապյալ ու մոլորյալ մահկանացուներիս…
Ցավալի է ՀՀ ԱԺ նախագահի հույժ պատասխանատու կոչումը ունեցող պաշտոնյայից այդպիսի անպատասխանատու հայտարարություններ լսելը Արցախի և արցախահայության մասին:
Փետրվարի 11-ին Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն առաջադրված շինծու մեղադրանքներով ընթացող դատավարության ժամանակ ադրբեջանցի պետական մեղադրողները նրանց «կատարված հանցագործության կոնկրետ դրվագներ» են ներկայացրել. որոնք ընդգրկում են, օրինակ, 1991 թվականը՝ Շուշիի շրջանի ուղղությունը, 2010 թվականը՝ Վարանդայի շրջանը, և այլն:
«Գնացին Ակնայում նկարվեցին ու հռչակեցին իրենց հայրենիքը, Ստեփանակերտի հրապարակում աղաղակեցին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», կարծես թե իրենց այդքան ատելի նախկին իշխանությունն Արցախն իրենց հայրենիքը չէին համարում։ Համարում էին, բայց այդ մասին չէին աղաղակում»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները:
2023-ի պատերազմում Արցախցիները կռվել են
Եվ նա ու իր նմանները միշտ էլ կթքեն ու կհպարտանան իրենց այդ «հերոսական» կարողությամբ, քանի դեռ պատասխան չեն տվել իրենց բարոյական ու իրավական սխալների ու հանցանքների համար:
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ցինիզմ է համարում Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե արցախցիները կարող էին մնալ կռվել՝ ՀՀ թողած զենքերով, ոչ թե դուրս գալ Արցախից:
«Փաշինյանը որևէ մեկին հետաքրքիր չէ. չունի կրթութուն, արժանիքներ… Փաշինյանն ամբողջ հայկական աշխարհ քանդել է, կռվացրել բոլորին բոլորի հետ, դրա համար նրա թիկունքում ուժ չկա։ Նա կորցրել է ազդեցությունը դրսում, հիմա՝ նաև ներսում։ Նա փակուղում է. ելք չունի, որովհետև հույսը դրել էր արտաքին ուժերի վրա, որոնք իրենից ձեռք են քաշել»,- խոսքը եզրափակեց Ավետիք Չալաբյանը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.) Խոսրով Հարությունյանն է:
«Իրենք ուզում են հարվածել Սիսիանից վերև, որն ամենանեղ հատվածն է, ճանապարհներն արդեն կառուցել են, ինչի՞ համար է դա պետք, եթե ոչ՝ մատակարարման և միջանցք բացելու համար: Նրանք ուզում են նաև Վարդենիսի ուղղությամբ որևէ տեղից մտնել Սևան, դե, պատկերացնո՞ւմ եք ինչ հարված է դա լինելու ՀՀ պետական համակարգի համար, եթե Ադրբեջանը մի տեղ մտնի Սևան. Այդ ամբողջ լճի անվտանգությունը ո՞նց ենք հետո ապահովելու»:
Ադրբեջանի հարցերով փորձագետ, Ազգային ժողովի (ԱԺ) իմքայլական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է ադրբեջանական վերլուծական մի հաղորդումից հատված, որում հստակ երևում է՝ ինչու է Ադրբեջանը Հայաստանին կոնկրետ պահանջներ ներկայացնում, և ինչու են դրանք՝ որպես հետևանք, կատարվում անմիջապես: