Իրանը և Օմանը կստեղծեն նոր մեխանիզմներ Հորմուզի նեղուցի վերահսկողության համար

Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի կառավարման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել ստեղծել նոր մեխանիզմներ նեղուցի անվտանգության ապահովման համար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Ձեռք բերված համաձայնություններին համապատասխան՝ կստեղծվեն մեխանիզմներ անվտանգ նավարկության վերահսկողության, շրջակա միջավայրի պաշտպանության և ծովային հանցագործությունների դեմ պայքարի համար», – ասել է նա: Բաղային նշել է, որ բոլոր մատուցվող ծառայությունների համար կգանձվի համապատասխան վճար:

Իրանի արտաքին գործերի նախարարությունում դրական են որակել Օմանի հետ բանակցությունների ընթացքը՝ նշելով, որ գործընթացն արդյունավետ է և կառուցողական:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31