Մոլդովան հետ է կանչում իր դեսպանին ՌԴ-ից ընկած ԱԹՍ-ի հետ կապված խորհրդակցությունների համար

Մոլդովայի ԱԳՆ–ն հետ է կանչել Մոսկվայում իր դեսպան Լիլիան Դարիին հանրապետության տարածքում ընկած անօդաչուի հետ կապված խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտնել է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարարության հայտարարության մեջ «խստորեն դատապարտվում է Շտեֆան Վոդե շրջանի Կրոկմազ բնակավայրում տեղի ունեցած միջադեպը, որտեղ հրթիռանման անօդաչու է ընկել ու պայթել»։

«Միջադեպը Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է և սպառնում է մեր քաղաքացիների անվտանգությանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Որևէ ապացույց, որ ընկած անօդաչուն ռուսական է, Մոլդովայի իշխանությունները հանրությանը չեն ներկայացրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31