Հրդեհ է բռնկվել Պռոշյանի ՍՊԸ-ներից մեկի տարածքում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում ։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի, Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում այրվում են բավականին շատ անվադողեր ու խոտածածկ տարածք, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

