Ալիեւի Մոսկվա մեկնելուն զուգահեռ, Երեւան է գալիս Կլաարը, որը «ողջունողների մեջ առաջինն» էր: Ինչո՞ւ է գալիս Կլաարը, եւ Փաշինյանի հետ հանդիպմանն ասում, որ ԵՄ-ն «լիովին աջակցում» է պայմանավորվածությանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախից ռուս խաղաղապահների հեռացման, դրանից հետո տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացման, Սյունիքով միջանցք բացելու ռիսկերի մասին, նման տեսակետ հայտնեց Իրանի Ազատ համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղի պրոֆեսոր Ահմադ Քազեմին։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ պատրաստ է միջուկային զենք տեղակայել երկրի տարածքում։ Այս մասին նա ասել է Fakt հրատարակությանը տված հարցազրույցում։
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ կրկին փորձում են հասնել Ալիևի վարչակազմի դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանման։
Առաջարկը օրենքի նախագծի տեսքով պատրաստ է, այն քվեարկության կդրվի առաջիկա շաբաթներին, փաստաթղթում շուրջ չորս տասնյակ ադրբեջանցի պաշտոնյայի անուն է ներառված
Ներքոնշյալ հարցերին պատասխանելու համար Փաշինյանի աշխատակազմին պահանջվել է 1 ամիս. լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն էին տեսել։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին
Ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի անվտանգության, երկկողմ հարաբերությունների հարցերը և մի շարք այլ թեմաներ։
Գերմանիան շաբաթներ շարունակ պնդում էր, որ արտահանման լրացուցիչ սահմանափակումներ սահմանվեն երկակի նշանակության ապրանքների վրա՝ խոչընդոտելու Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրությունը։
Ուկրաինան կարող է ԱՄՆ-ից զենքի նոր խմբաքանակ ստանալ արդեն «մինչև շաբաթվա վերջը»: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Մարկ Ուորներն ապրիլի 21-ին հայտարարել է CBS հեռուստաալիքի եթերում։
Դեսպանը կարծում է, որ ժողովուրդներն իրավունք չունեն մոռացության մատնելու իրենց պապերի ու նախապապերի սխրանքը։ Նա ընդգծեց` նրանք, ովքեր չեն ցանկանում հիշել իրենց պատմությունը, դատապարտված են սխալների կրկնության։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 126.62 դրամով և կազմել 29948.73 դրամ:
«Նովայա գազետա Եվրոպա» ռուսական ընդդիմադիր պարբերականի փոխանցմամբ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առողջական վիճակը լիարժեք ապաքինում չի ենթադրում, և Կրեմլը, հավանաբար, արդեն որոշել է, թե ով կնշանակվի նրա իրավահաջորդի պաշտոնում:
Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ուղղակի հաղորդակցության միջոցով հաստատված այս դրական զարգացումը կարևոր քայլ է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կխթանի զարգացումն և խաղաղությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Չինաստանի Գուանդուն նահանգում իշխանությունները 110 000 մարդու են տարհանել հորդառատ անձրևներին հաջորդած հեղեղումների պատճառով։ Ըստ տեղի լրատվամիջոցների՝ 4 մարդ է զոհվել, 10 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության հարցերին ՌԴ դերակատարմանը․
Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Գերմանիան շաբաթներ շարունակ պնդում էր, որ արտահանման լրացուցիչ սահմանափակումներ սահմանվեն երկակի նշանակության ապրանքների վրա՝ խոչընդոտելու Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրությունը։ Ֆրանսիան նույնպես կողմ է արտահայտվել լրացուցիչ պատժամիջոցներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Իրաք։
Ռուսական սառեցված ակտիվները Կիևի օգտին բռնագրավելը հակաօրինական գործողություն է, որին կհաջորդեն պատասխան միջոցներն ու դատական գործընթացները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ գեներալ-մայոր Ահարոն Հալիվան հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Այս մասին հաղորդում է ԻՊԲ մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Պակիստանի իր պաշտոնակից Ասիֆ Ալի Զարդարիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով գտնվում է Պակիստանում։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Շիաների կազմավորումների հարձակումները Սիրիայում ամերիկյան ռազմակայանների վրա սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո։ Այս ընթացքում Սիրիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները ենթարկվել են 99 հարձակման։
Ռուսաստանի Օրենբուրգի մարզում հեղեղումներ են արձանագրվում 68 բնակավայրերում և 44 այգեգործական ոչ առևտրային ընկերություններում։ Ջրածածկ է եղել 12 302 բնակելի շենք, այդ թվում՝ 55 բազմաբնակարան շենք և 19 743 տնամերձ հողատարածք: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, հարևանն ու գործընկերը, երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ զարգացնելու այդ հարաբերությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։
ԲԱՄ-ի աշխատակիցների հետ հանդիպումը նվիրված է այս մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: