Բաժիններ՝

Ինդոնեզիայում զբոսաշրջիկը մահացել է կայծակի հարվածից

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում Մոնրոլո լեռան գագաթին կայծակի հարվածից մեկ զբոսաշրջիկ մահացել է, ևս չորսը՝ վիրավորվել, հաղորդում է ANTARA լրատվական գործակալությունը՝ հղում անելով փրկարարական ծառայություններին։

Մակասարի որոնողական-փրկարարական վարչության ղեկավար Մուհամմադ Արիֆ Անվարի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, երբ հինգ զբոսաշրջիկներից բաղկացած խումբը բարձրացել է Մոնրոլո լեռան գագաթը, որը մոտավորապես 1109 մետր բարձրություն ունի։

«Չորս մարդ ողջ է մնացել, մեկը մահացել է։ Մահացածը 25-ամյա Ֆաուզանն էր, Մարոս շրջանի բնակիչ»,- ասել է Անվարը։

Փրկարարների խոսքով՝ վերելքի ժամանակ եղանակը կտրուկ վատացել է։ Չնայած ուժեղ անձրևին, զբոսաշրջիկները հասել են գագաթ և որոշել են լուսանկարել։ Այդ պահին խմբին հարվածել է կայծակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031