«Շա՞տ եք վախենում դրանից, անվախ օր եմ մաղթում». Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան այցի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ փակագծեր չի բացում, թե ինչ օրակարգով է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան ժամանում։
«Կգա՝ կհայտարարենք», – Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ ընտրություններում ի աջակցություն իշխանությունների՞ է գալիս՝ Միրզոյանն արձագանքեց. «Շա՞տ եք վախենում դրանից, անվախ օր եմ մաղթում»։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում



