Ֆրանսիայում երեք մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով, որոնք հաստատվել են երկրի գրեթե ողջ տարածքում:
ՄԱԿ-ի աշխատակիցների շրջանում սեռական ոտնձգությունների հետ կապված մեծ թվով գանգատները համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը հարկադրել են գնալ աննախադեպ քայլի՝ թեժ գիծ բացել անձնակազմի անվայել վարքագծի վերաբերյալ գանգատների ընդունման համար։
Միացյալ Նահանգների Lockheed Martin կորպորացիան վերացրել է JAGM (Joint Air-to-Ground Missile) «օդ-երկիր» դասի նոր հրթիռների ռադիոէլեկտրոնային խոցելիությունը:
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փետրվարի 27-ին հաջողությամբ արձակել է H2A ծանր հրթիռը՝ Optical 6 նորագույն կառավարական հետախուզական արբանյակով:
Կորեայի Հանրապետության դատախազությունը փետրվարի 27-ին 30 տարվա բանտարկություն է պահանջել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի համար, որին մեղադրում են կոռուպցիայի, կաշառակերության, իշխանության չարաշահման եւ պետական գաղտնիքի հրապարակման մեջ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի մեկ ամսվա ընթացքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին պետական այցով կժամանի Վաշինգտոն:
Պեկինի իշխանությունները փետրվարի 27-ին բավական երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ տագնապի դեղին մակարդակ են հայտարարել Չինաստանի մայրաքաղաքում օդի որակի կտրուկ վատանալու պատճառով:
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իր կուսակցությունը երիտասարդ նոր քաղաքական գործիչների կարիք ունի:
Ռուսաստանը փետրվարի 26-ին արգելափակել է Եմենի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)` Մեծ Բրիտանիայի կողմից առաջադրված բանաձեւի նախագծի ընդունումը, որում Իրանը մեղադրվում էր հուսիթ-խռովարարաներին զենքի անօրինական մատակարարումների մեջ:
Պապուա Նոր Գվինեայում 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
«Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին: Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին»:
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի հուշերի գիրքը կհրապարակվի այս տարվա նոյեմբերի 13-ին:
Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է փաստերը. Եվրոպական խորհրդարանը Խոջալուի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ընդունել։
Հալեպի ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաքի արևմտյան հատված՝ այն ահաբեկիչներից ազատելու օրվանից սկսած:
Սլովակիայում սպանվել է հետաքննությամբ զբաղվող 27-ամյա լրագրող Յան Կուցյակը: Նա և նրա ընկերուհին սպանվել են արձակված կրակոցներից:
Ամերիկացիների միայն 35 տոկոսն է հավանություն տալիս Դոնալդ Թրամփի գործունեությանը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
ԵՄ-ի մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի մնալը նրան գաղութային կախվածության մեջ կդնի Բրյուսելից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 26-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Բրիտանացի լեյբորիստներն իշխանության գալու դեպքում խոստանում են Brexit-ի իրականացումից հետո Մեծ Բրիտանիան պահել ԵՄ-ի մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում:
Աշխարհում ազդեցության եւ աճի նոր կենտրոնների հայտնվելը պահանջում է Եվրոպայի ուժեղացում, որը պետք է ինքնուրույն վճռի իր ճակատագիրը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ փետրվարի 26-ի առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Սիրիայի իրադրության կապակցությամբ:
Ամերիկացի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Քեւին Սմիթը փետրվարի 26-ին ԱՄՆ-ում սրտի նոպայով տեղափոխվել է հիվանդանոց
Սաստիկ ցրտեր եւ ձնատեղումներ են եկել Մեծ Բրիտանիա, որի կենտրոնական շրջաններում գրեթե ողջ ձմռանը զրոյից բարձր անձյուն եղանակ էր պահպանվում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ կքննարկի Սիրիայում, Ուկրաինայում եւ Կորեական թերակղզում ստեղծված իրադրությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն էթնիկական զտում է որակել Մյանմայում ռոհինջա ազգության ներկայացուցիչներին իրենց տներից արտաքսումը:
Եվրամիությունը խստացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ներառյալ ապրանքային սահմանափակումների խստացումը եւ հյուսիսկորեացի բոլոր աշխատողների արտաքսումը:
Բրյուսելի կոմունիայի բուրգոմիստր Էթերբեք Վինսենթ դե Վոլֆը ոստիկանությանը կարգադրել է «բերման ենթարկել» անօթեւաններին եւ նրանց օթեւանատներ տանել սառնամանիքից փրկելու համար:
Սիրիայում պետք է անհապաղ կատարվի հումանիտար զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը: