
Զախարովան անպատասխանատու է որակել երրորդ երկրներից ԼՂ-ի վերաբերյալ ռազմատենչ հայտարարությունները

Երրորդ երկրների ցանկացած ռազմատենչ հայտարարություններ և գործողություններ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացման Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք համարում ենք ոչ արդյունավետ և անպատասխանատու երրորդ կողմերի ռազմատենչ հայտարարությունները և գործողությունները, որոնք կարող են հետագա սրացում առաջացնել ՝ հանգեցնելով իրավիճակի ապակայունացման, ինչը կարող է ունենալ առավել անկանխատեսելի հետևանքներ», – ասաց նա: