Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով ս.թ. դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ԴԱԻՇ-ի կողմից ծրագրված ահաբեկչությունների շարք է կանխել, որոնք ծրագրվել են Թուրքիայում գտնվող խմբավորման զինյալներից մեկի կողմից, հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։
Գերմանիայից արտաքսված 50 աֆղանցիների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Քաբուլի օդանավայականում, հայտնում է BBC-ն։
Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիա մայրցամաքում ինտեգրացիոն փոխգործակցությունը համարում Է վստահության, բարեկամության ու կայունության գրավական, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կհամալրի էկոնոմիկայի հարցով իր խորհրդականների թիվը։ Այս մասին ասվում է Թրամփի շտաբի կայքում։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի զարմուհու՝ Ռոննա Մակդենիելի թեկնածությունը, հայտնում է Fox News-ը։
WikiLeaks կազմակերպության համար աշխատող բրիտանացի նախկին դիվանագետ Քրեյգ Մյուրեյը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է դարձել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փոստից հաղորդագրությունների արտահոսքի աղբյուրը:
Փարիզում դեկտեմբերի 14-ի երեկոյան հանգցրել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ այդկերպ համերաշխություն հայտնելով Հալեպի բնակիչներին, հայտնում է Al Arabia-ն։
Անհայտ հաքերները կարող էին 2013 թվականին հափշտակել Yahoo-ի ծառայությունների ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալները: Այս մասին ասված է ինտերնետ-ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ըստ հետախույզների տվյալների, «վստահորեն» կարել է ասել, որ առկա են ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Պուտինն է ղեկավարել գործընթացը, երբ դեմոկրատների սերվերների կոտրման հետևանքով տվյալները հայտնվել են ԶԼՄ-ներում կամ այլ կերպ են օգտագործվել։ Նման տեղեկություններ են ստացվել դիվանագտներից կամ լրտեսներից, որոնք աշխատում են ԱՄՆ դաշնակիցների համար։
«Շեշտադրվել է համատեղ ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրադրությունը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի գործարկմանն օժանդակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:
Անկարայի Էսինբողա օդանավակայանում ձերբակալվել է Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Ալիջան Օնլուն:
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վերահսկողության ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է Ռուսաստանի որոշ շրջաններից Ադրբեջան թռչնամսի ներկրումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ քննարկել է Հալեպում իրավիճակը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել:
Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության…
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դառնա Սիրիայի «միակ» դաշնակիցը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրման առաջարկություն ներկայացնելու հրամանագիր:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը կմեկնի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի հետ, որը կրում էր «թուրքմենբաշի» տիտղոսը:
Ռուսաստանը կարող էր ազդել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքի վրա։
Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խնդրել է ՌԴ ՆԳՆ-ին վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացիների ցուցակները, որոնց մուտքը ՌԴ արգելվում է այս կամ այն պատճառներով։
Թուրքմենստանի կրթության նախարարությունը պարտադրել է դպրոցներին ուսումնական գործընթացում օգտագործել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի «Իմաստության աղբյուր» գիրքը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնն առաջարկել է Մոնտանա նահանգից հանրապետական կոնգրեսական Ռայան Զինքին, հայտնում է BBC-ն։
Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել էր Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ՌԴ նախագահի կողմից ներկայացված թեկնածությունը «լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին», իսկ Գլխավոր դատախազությունում տարբեր պաշտոններում Կարապետյանի աշխատանքի հսկայական փորձը «հարգանքի է արժանի»:
Կոլորադո նահանգի դատարանը պարտավորեցրել է ընտրիչներին քվեարկել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հայտնում է Fox31-ը։
Այսօր կայացել է Ուզբեկստանի նորընտիր նախագահ Շավքաթ Միրզիյոևի երդմնակալության արարողությունը երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ։ Վերջինս պաշտոնապես դարձել է երկրի նախագահ։