Ձերբակալել են Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հոկտեմբերի 10-ին ձերբակալվել է միլիցիայի հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբում:

«Աթամբաեւը ձերբակալված է, այժմ որոշվում է նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցը»,- նշել են շտաբում: Ավելի վաղ նրա առանձնատան մոտ են կետրոնացվել ուժայինների հատուկ ստորաբաժանումներ, առանձնատուն, որը գտնվում է Բիշքեկից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Չույի մարզի Քոյ Թաշ գյուղում:

Ձերբակալման մանրամասնություններն առայժմ հայտնի չեն: Ձերբակալման փաստն արդեն հավաստել է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ):

Պետկոմիտեն նաեւ հայտնել է, որ նախկին նախագահը ձերբակալվել է Բիշքեկում զանգվածային անկարգությունների կազմակերպման գործի շրջանակում: Ղրղզստանի նախկին նախագահը, որը հանրապետությունը գլխավորել է 2011-ից մինչեւ 2017 թվականը, հոկտեմբերի լույս 6-ի գիշերն իր կողմնակիցների կողմից ազատ է արձակվել ԱԱՊԿ-ի քննչական մեկուսարանից, որտեղ գտնվում Էր 2019 թվականի օգոստոսից: Քոյ Թաշում նրա ձերբակալման հատուկ գործողությունն այն ժամանակ շարունակվել է գրեթե մեկ օր:

Աթամբաեւի կողմնակիցների եւ հատուկ նշանակության ստորաբաժանման միջեւ դիմակայության ժամանակ բժշկական օգնության է դիմել ավելի քան 100 մարդ, այդ թվում միլիցիայի աշխտակիցներ:

Նախկին նախագահին է հանձնվել ծանուցում իրավապահ մարմինների աշխատակցիների նկատմամբ բռնության գործադրման, զանգվածային անկարգությունների կազմակերպման, մահափորձի կազմակերպման, պատանդների առեւանգման կազմակերպման, բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի ապօրինի ազատման ժամանակ կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ը վերակառուցելիս կոռուպցիայի, Բիշքեկում «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ ապօրինի գործարքի, Քոշ Թայ գյուղում եւ Իսիկ Կուլի մարզում հողամասերի ապօրինի ստացման կասկածանքի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս