հյուրանոցից դուրս են բերել վերջին երկու զոհերի մարմինները։ Այդկերպ զոհերի թիվը հասել է 29-ի, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
Օպտիկական պատրանքի ստեղծման տեսագրությունը հունվարի 18-ին հրապարակվել է նրա YouTube-ալիքում, սակայն զանգվածային լրատվամիջոցները, մասնավորապես, The Daily Mirror-ը, տեսահոլովակի վրա ուշադրություն են դարձրել սոսկ մեկ շաբաթ անց: «Կարծում եմ՝ հարկ չկա բացատրելու, թե ինչն է ինձ ոգեշնչել»,- պարզաբանել է գրիմարարն իր պերֆորմանսի թեման:
րկրորդ տեղը շարունակում է զբաղեցնել Լոնդոնի Հիթրոուն: Ինչպես հաղորդվում է Dubai Airports օպերատոր-ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա ընթացքում Դուբայի օդանավակայանով անցել են ռեկորդային 83,654 մլն միջազգային ուղեւորներ՝ մեկ տարի առաջվա 78,015-ի դիմաց, աճ ը կազմել է 7,2 տոկոս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել Dow Jones ինդեքսի ռեկորդային աճի ցուցանիշների կապակցությամբ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա:
Հարձակման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:
«Հայաստանի գազամատակարարումը փաստացիորեն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից գազի մատակարարումներից, որոնք իրականացվում են Վրաստանի տարածքով: 2016 թվականին գազի մատակարարումները կազմել են 1,87 միլիարդ խորանարդ մետր (2015 թվականին՝ 1,92 միլիարդ խորանարդ մետր)»,- ասված է նյութերում:
Հաշմանդամ երեխաների համար նախատեսված Rashid Centre կենտրոնը տուգանվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին ընդունելու և այցելությունն առանց Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական զարգացման նախարարության հետ համաձայնեցնելու համար։
«Սա երկու անգամ ավելի արագ է, քան ծովային ճանապարհը, ուստի այն չափազանց կարևոր է: Ինչպես նշեցի, այն ավելի մաքուր ու էժան է, քան օդային փոխադրումը, և 20 անգամ ավելի քիչ է աղտոտում օդը», – ասում է Ֆիլիպա Էդմունդսը բրիտանական փոխադրող ընկերությունից:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար անհանգստության տեղիք տվող ամենակարևոր հանգամանքը պիտի լինի այն, որ Մինսկը չնայած պաշտոնապես Հայաստանի դաշնակիցը լինելուն՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, պարբերաբար հակահայկական քայլեր է ձեռնարկում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խնդրանքով Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հրաժարական կտա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հորդանանի թագավոր Աբդուլլա երկրորդը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր` հաշվի առնելով Աստանայում տեղի ունեցած հանդիպումը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն առաջադրվել է որպես խաղաղության Նոբելյան մրցանակի ստացման թեկնածու, հայտնում է Le Figaro-ը։
Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ շահերից է բխում Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտ ու կայուն հարաբերությունների հաստատումը: Այս մասին Թիլերսոնն ասել է պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` ի պատասխան Կալիֆորնիայից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, այսօր ելույթ ունենալով Պետդումայում, ռուսներին զգուշացրել է բնակչության շրջանում աճող կրթվածության վտանգների մասին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը կշարունակի ամրացնել Հարավային ռազմական շրջանում զորքերը Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի ու համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի պատճառով, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր։
Քուվեյթում մահապատժի են ենթարկել յոթ մարդու, ներառյալ՝ արքայազնի, հայտնում է Reuters-ը։
«Ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցություն հաստատելու հարցում շահագրգռություն է հայտնել շուրջ 50 պետություն»,- ասել է Լավրովը՝ հունվարի 25-ին ՌԴ Պետդումայում ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում:
Ռուսաստանը երբեք շահագրգիռ չի եղել Եվրամիության փլուզմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պետդումայում լսումների ժամանակ։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններր ճգնաժամը, որը առաջացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք, կարող է հաղթահարվել միայն ժամանակի ընթացքում և երկու կողմերի լրջագույն աշխատանքի դեպքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պետդումայում լսումների ժամանակ։
Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է 7 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապերի մեջ, հայտնում է Reuters-ը։
«Մենք դառնում ենք «հնգյակի անդամ», որն ունի 180-միլիոնանոց շուկա: Եվ ներքին առաջադրանք ունենք. եթե մենք հաջողակ չլինենք, ապա դրա պատճառը կլինի ոչ թե ակումբի անկարողությունը, այլ այն, որ մենք լավ չենք աշխատել: Իսկ ներուժն այնտեղ բավականին մեծ է: Մենք ցանկանում ենք համառորեն աշխատել»,- ասել է Կարապետյանը:
«Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով շրջելու հնարավորություն տալը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջեւ զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը ռուսական էկո-մորթուց մուշտակ կնվիրի ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին, հաղորդում է The Hill-ը։
Ռուսաստանում իրավապահները հայտնաբերել են թանկարժեք մետաղների հնարավոր փոխարինման փաստ, որոնք օգտագործվում են Վորոնեժի մեխանիկական գործարանում «Պրոտոն-Մ» հրթիռակրի երկրորդ և երրորդ աստիճանի շարժիչների շինարարության ժամանակ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն գրանցել է 2020թ. նախագահական ընտրարշավի իր կարգախոսը։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Թրամփը որոշել է նախագահական երկրորդ ժամկետում վերընտրվել «Պահպանե՛նք Ամերիկան մեծ» կարգախոսով։
Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:
Հայաստանում արդեն բիզնեսի համար դրական փոփոխություններ են նկատելի: Այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն անցկացրած հանդիպումից հետո:
2017թ. թռչնագրիպից (H7N9) Չինաստանում մահացել է նվազագույնը 9 մարդ, հայտնել են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Չինաստանի երեք նահանգների՝ հյուսիսային Հենան, կենտրոնական Հունանի և հարավային Գուանդուն, տվյալները։
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15¬ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog¬ի համար: