
ՀԱՄԱՍ-ը դեռևս չի տրամադրել ողջ մնացած իսրայելցի պատանդների ցուցակը

Իսրայելի պաշտոնյաները կարծում են, որ անհնար է բանակցել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության շուրջ, քանի դեռ պաղեստինյան խմբավորումը չի ներկայացրել ողջ մնացածների ցուցակը, գրում է The Jerusalem Post-ը։
«ՀԱՄԱՍ-ը դեռևս չի տրամադրել պատանդների ցուցակը, որոնք ողջ են։ Առանց դրա անհնար է համաձայնության գալ»,- պարբերականին ասել է իսրայելցի անանուն պաշտոնյան:
Նա հավելել է, որ միջնորդները ճնշում են գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա՝ պահանջելու ցուցակը, սակայն հավանական է, որ հոկտեմբերին սպանված ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրը՝ Մոհամմեդ Սինվարը, հրաժարվում է տրամադրել այն։
Ըստ իսրայելցի պաշտոնյայի, բանակցությունները կարող են շարունակվել առանց ցուցակի, սակայն առանց դրա անհնար է «բեկման հասնել»։
Միջնորդների մասնակցությամբ բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ երկար ամիսներ չեն դադարում։