
Բիլ Քլինթոնին դուրս են գրել հիվանդանոցից

ԱՄՆ նախկին նախագահ 78-ամյա Բիլ Քլինթոնը գրիպի դեմ բուժումն ավարտելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է Reuters-ը։ Նախկին նախագահի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել նախօրեին։ Նա հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ:
2004 թվականին Բիլ Քլինթոնը աորտոկորոնար շունտավորման վիրահատություն է տարել, իսկ վեց տարի անց նրա կորոնար անոթում երկու ստենտ են տեղադրել։ 2021 թվականին Քլինթոնը գրեթե մեկ շաբաթ հոսպիտալացվել էր Կալիֆոռնիայում՝ ուրոլոգիական վարակով, որն առաջացրել էր արյան թունավորում։
Բիլ Քլինթոնը եղել է ԱՄՆ նախագահ 1993-2001 թվականներին։