2023թ. վրաց-ռուսական ապրանքաշրջանառությունը կրճատվել է 3%-ով
Վրաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է գրեթե 2,5 մլրդ դոլար, ինչը 3%-ով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ Այդ մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ 2023 թվականին նրա մասնաբաժինը արտաքին առևտրի ծավալում կազմել է 11,2%։ Վրաստանից ՌԴ ապրանքների արտահանումը 2023 թվականին կազմել է ավելի քան 657 մլն դոլար (2,2% աճ), իսկ ներմուծումը՝ մոտ 1,8 մլրդ դոլար (մինուս 5%)։
2023թ. Վրաստանի առևտրային գործընկերների շարքում առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտուրը կազմել է գրեթե 3 մլրդ դոլար, ինչը 6%-ով ավել է 2022թ.-ից։
Երրորդ տեղը զբաղեցրել Է ԱՄՆ-ն. նրանց հետ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2 մլրդ դոլարը։
Հաջորդում են Չինաստանը (ավելի քան 1,6 մլրդ դոլար), Ադրբեջանը (ավելի քան 1,5 մլրդ դոլար) և Հայաստանը (ավելի քան 1,1 մլրդ դոլար):