Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ
Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Քարաբերդ գյուղում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Ջ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ծառերին բախվելով հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Աննա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



