Եվրոպայի խորհուրդը պետք է աշխատի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ․ Միյատովիչ

Եվրոպայի խորհուրդը պետք է աշխատի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար.

Այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

«Ես խորհուրդ եմ տալիս Եվրոպայի խորհրդին ուժեղացնել իր գործունեությունը երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Դ. Միյատովիչը։

Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է աշխատեն վերականգնել խաղաղությունը՝ հիմնված մարդու իրավունքների հարգման վրա՝ անկախ էթնիկական և ազգային պատկանելությունից։

«Միջազգային կազմակերպությունների գործունեությունը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե երկու կողմերը համագործակցեն և միասին աշխատեն հանուն խաղաղության»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031