«Փաշինյանն էլ շատ պարզ ասում է՝ եթե դուք եք ինձ հակադարձում պաշտոնական մակարդակով, ապա ես վերարտադրվելու եմ։ Իսկ ո՞վ ասաց, որ հայ ժողովուրդը և ՀՀ քաղաքացիները չունեն այլընտրանք։ Այս ի՞նչ անհատի ֆետիշացման դարաշրջան է, երբվանի՞ց։ Մարդիկ պիտի հասկանան, որ սերնդափոխություն պետք է կատարվի, և եթե ընդդիմությունը պիտի իշխանափոխություն իրականացնի, ապա առաջին հերթին իրենով օրինակ պիտի ծառայի»
«Ռուսաստանը ցանկություն և ռեսուրս չունի իր վրա վերցնելու մի շարք երկրների տնտեսական խնդիրների լուծումը, այնպես որ, դա միֆ է՝ հորինված Ռուսաստանի դեմ ճնշումներն արդարացնելու նպատակով»,- ասաց քաղաքագետը։
Մարտի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի, և, որ դա ՌԴ-ի ընտրությունն է եղել: Այնուհետև սկսել է պարզաբանել, թե ինչու են գնացել, այսպես ասած, դիվերսիֆիկացիայի:
Փաշինյանը վերջին մի քանի շաբաթում խոսել է Հայաստանի դեմ ադրբեջանական նոր լայնածավալ ագրեսիայի մեծ հավանականության մասին։
168.am-ի հետ զրույցում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեպքում խնդիրներն ավելի ծանր ու բարդ են։
Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը։
Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումն Անթալիայում
Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում:
Մարտի առաջին օրը գրանցվել է լիրայի (թուրքական ազգային արժույթ) արժեզրկման հերթական ռեկորդը: Մեկ դոլարին համարժեք լիրան գնման պարագայում (առք) հասել է 31.32-ի, իսկ վաճառքի պարագայում՝ 31.44-ի:
Վրաստանը շարունակում է «կիսաազատ» երկիր մնալ, նշվում է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
«Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բեռլինում հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում էր նաև Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը։ Հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ նա այնտեղ, չէ՞ որ Թուրքիայի քաղաքականությունը շատ պարզ է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման պարագայում»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունը (EUAA) հրապարակել է ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած երկրների դիմումների տվյալները։
Նախօրեին Բեռլինում ավարտվեցին հայ-ադրբեջանական երկօրյա բանակցությունները, ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, 2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մուտքին մոտակա սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել, յոթ մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
նթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվում։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը պատասխանելով հարցին՝ ասաց՝ դիտարկելով ՀՀ ներկայիս իշխանությունների վերջին տարիների քաղաքականությունը, որևէ լավ բան սպասել պետք չէ, անգամ, եթե ինչ-որ դրական քայլերի մասին են խոսում։
Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Բեռլինում կայացած հանդիպմանը։
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները։
Հուսանք՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության կհասնեն հենց այս տարի․ Տոյվո Կլաար
Անհարկի բամբասանքներ են, թե Ադրբեջանը հավակնում է ՀՀ տարածքին․ Հաջիև
ՀՀ տարածքում Զանգեզուր չկա, ՀՀ-ն երբեք չի համաձայնել միջանցք տրամադրել․ Ռուբինյանն՝ Ալիևի օգնականին
Ադրբեջանին պետք է չափազանց պարզեցված հասանելիություն Նախիջևանին․ Հաջիև
Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումը շատ կարևոր են ԵՄ-ի համար, այդ պատճառով Եվրամիությունն աջակցություն է հայտնել ՀՀ-ին և Ադրբեջանին` լուծելու երկու երկրների միջև եղած երկարատև կոնֆլիկտը։