Բաժիններ՝

Թուրքիայի Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգի հիվանդանոցներից մուտքին մոտակա սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել, յոթ մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դենիզլիում երկու մարդ կրակ է բացել Փամուկկալեի համալսարանական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մուտքի մոտ գտնվող սրճարանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Կրակ բացողները դիմել են փախուստի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս