Մինչև 2024թ. տարեվերջ 1 դոլարին համարժեք լիրան կհասնի 45-ի

Թուրքիայում շարունակվում է ուշադրության կենտրոնում մնալ դոլար/լիրա ճգնաժամային հարաբերակցությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մարտի առաջին օրը գրանցվել է լիրայի (թուրքական ազգային արժույթ) արժեզրկման հերթական ռեկորդը: Մեկ դոլարին համարժեք լիրան գնման պարագայում (առք) հասել է 31.32-ի, իսկ վաճառքի պարագայում՝ 31.44-ի:

Փետրվարի վերջում դոլարին համարժեք լիրան կազմում էր շուրջ 31:

Ոլորտի մասնագետների կանխատեսմամբ՝ մինչև 2024-ի տարեվերջ թուրքական լիրան, պահպանելով դոլարի նկատմամբ արժեզրկման տեմպերը, կարող է հասնել 40-ից մինչև 45-ի:

Նշենք, որ 2024-ի տարեմուտի համեմատ այժմ լիրան շրջանառվում է իր արժեքի 5.5 տոկոսի անկմամբ:

Տեսանյութեր

Լրահոս