![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայանգրի դժվար ճանապարհին են». Գերմանիայի արտգործնախարար
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/oip_14.jpg)
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Բեռլինում կայացած հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է․ «Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի համարձակ և միևնույն ժամանակ դժվար ճանապարհին են։ Եվ մենք, որպես դաշնային կառավարություն, հնարավորինս աջակցում ենք այդ խաղաղ բանակցություններին»։
Միևնույն ժամանակ արտգործնախարարը նշել է, որ նման կերպ վերքերը կարելի է բուժել և մարդկանց համար խաղաղություն հաստատել, հետևաբար այս ճանապարհի յուրաքանչյուր մետրը կարևոր է։