Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Հունվարի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների շուրջ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ երկրների միջև համագործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Նա նաև հայտարարել է, որ իր երկիրը լիարժեք աջակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար և միշտ Ադրբեջանի կողքին կլինի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031