Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ համընդհանուր գործադուլին, ժամանակավորապես փակել գրասենյակների դռները՝ գրելով «գործադուլ»: Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Գործադուլով ցույց ենք տալիս, թե ինչ է մեզ սպասում մեկուսացման պայմաններում՝ փակված տնտեսություն, փակ, չզարգացող բիզնես, աղքատություն, գործազրկություն։
Դուք կարող եք արագացնել ընթացիկ ճգնաժամի ավարտը»,- գրված է ֆեյսբուքյան հայտարարության մեջ․ ավելին կարդալու համար անցեք հղումով:
Հիշեցնենք․ արդեն 42 օր է՝ Ռուսթավելի պողոտայում ամեն երեկո եվրոպամետ բողոքի ցույցեր են ընթանում։
Բողոքի ակցիաների հիմնական պահանջներն են՝ նոր ընտրություններ նշանակել, ազատ արձակել ակցիաների ընթացքում բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին։